Բարի գալուստ մեր կայք,
Եթե ընտրել եք մեր կայքը, ուրեմն Ձեզ հետաքրքրում են մեր առաջարկները:
Համառոտ` մեր մասին: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմադրվել է 2007թ ին: Երևան Սիթին առաջին առևտրի կենտրոնն էր, որը գործում էր Ռուբինյանց 15/5 հասցեում:
Բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և աստիճանաբար նաև 24-րդ «Երևան Սիթի»-ն բացելու անհրաժեշտությունը: Որակյալ սպասարկումը և առաջարկի բազմազանությունը մեր աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքն են:
«Երևան Սիթի»-ն Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Հաճախորդի համար տեղաշարժման առումով շատ հարմար է: Ընդարձակ տարածքն օգնում է, որ նույնիսկ տոն օրերին մարդիկ իրար չխանգարեն գնումներ կատարելիս: Տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ: «Երևան Սիթի»-ից կարող եք գնել ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի, երշիկների և այլ մթերքի ամենամեծ տեսականին: Գործում է նաև թոնրատան առաքում:
Վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացվացծ express դրամարկղեր, առանձնացված բաժիններում ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, երբ առաջարկվող ապրանքատեսակները մեկ տասնյակից ավել են. հաճախորդն արդեն կողմնորոշվում է ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս: Ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Շաբաթը երեք անգամ տարբեր ապրանքատեսակների համար գործող «Կես գին» ակցիան հաճելի անակնկալի է բերում մեր հաճախորդին: Խաղարկություններին և այլ աննախադեպ ակցիաներին կարող եք ծանոթանալ մեր կայքից ինչպես նաև Ֆեյսբուքյան և Ինստագրամի մեր պաշտոնական էջերից: Մեր «Բոնուս ակումբն» արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն ունեն մեր Հավատարիմ հաճախորդները: Նրանց տրված արտոնությունների մասին կարող ես իմանալ համապատասխան բաժնում:
Մեր հաջողության գրավականը մեր հաճախորդների գոհունակությունն է, աշխատանքի կազմակերպման մեր սկզբունքը` միայն թարմը, միայն որակյալը, գնային առումով հարմար ու բազմազան տեսականի` 24 ժամ շարունակ: Մենք հանգստյան օրեր չունենք, մենք հանգստանում ենք մեր աշխատանքի մեջ:
Երևան Սիթի՝ Ձեր Գոհունակությունը Մեր Հաջողության Գրավականն է: