Բարի գալուստ Երևան Սիթի Կարիերայի կենտրոն

Տեսանյութեր

1 Հացաբուլկեղեն

2 Միրգ Բանջարեղեն

3 Կաթնամթերք

4 Տնտեսական

5 Հագուստ

6 Նպարեղեն

7 Քաղցրավենիք

8 Պահածո

9 Խմիչք

10 Ծովամթերք

Ակտիվ կարիերա

job

📍Սուպերմարկետի տնօրեններ

📍 Երևան Սիթի ՍՊԸ-ի Գյումրիի մասնաճյուղերին անհրաժեշտ են սուպերմարկետի տնօրեններ ։

Աշխատանքային պարտականություններ

🔸Մասնաճյուղի առօրյա աշխատանքների կազմակերպում և վերահսկում

🔸 Աշխատակիցների աշխատանքի կազմակերպում, վերահսկում և արդյունավետության գնահատում

🔸Վաճառքի պլանների և ցուցանիշների ապահովում

🔸 Հաճախորդների սպասարկման որակի վերահսկում

🔸 Ապրանքների առկայության, ճիշտ դասավորվածության և գնապիտակների վերահսկում

🔸 Մասնաճյուղի սանիտարահիգիենիկ և աշխատանքային կարգուկանոնի ապահովում

🔸 Գույքի և նյութական արժեքների պահպանության վերահսկում

🔸Կազմակերպության ներքին կանոնների և ընթացակարգերի պահպանում

🔸 Վաճառքի, մնացորդների և այլ անհրաժեշտ հաշվետվությունների վերահսկում

🔸Խնդիրների օպերատիվ լուծում և անհրաժեշտության դեպքում համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցություն

🔸Մասնաճյուղի աշխատանքների բարելավման և վաճառքի աճի ուղղությամբ առաջարկների ներկայացում

Անհրաժեշտ հմտություններ

🔸 Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում

🔸 Ղեկավարի կամ կառավարչական աշխատանքային փորձը ցանկալի է

🔸 Թիմը ղեկավարելու և աշխատակիցների աշխատանքը կազմակերպելու ունակություն

🔸 Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն

🔸Լավ հաղորդակցման և բանակցելու հմտություններ

🔸Արագ կողմնորոշվելու և խնդիրները լուծելու ունակություն

🔸 Վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտի իմացություն

🔸Վերլուծական մտածողություն

🔸 Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն

🔸MS Office ծրագրերի իմացություն

🔸 Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

🔸Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության կարողություն

🔸 Արդյունքներին միտվածություն և նախաձեռնողականություն

📍Աշխատելով Երևան Սիթի Սուպերմարկետների ցանցում Դուք կունենաք՝

• Կայուն և մրցունակ աշխատավարձ

• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն

• Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր

• Ճկուն աշխատանքային գրաֆիկ

•  Բոնուսներ և խրախուսման ծրագրեր

•  Կարիերայի առաջխաղացման հնարավորություն

• Տարեկան արձակուրդ 24 աշխատանքային օր

📥 Եթե հետաքրքրեց, ուրեմն զանգահարե՛ք +374 55 25 44 44 հեռախոսահամարով:

Դիմելու համար կարող եք այցելել կենտրոնական գրասենյակ ՝ Սեբաստիա 143 , կամ 

ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը ՝ [email protected] էլ. հասցեին:

Վերջնաժամկետ
Nov 15 2026