Ինչպե՞ս կարող ենք օգնել

Գտեք հաճախ տրվող հարցերի պատասխանները

Ինչպե՞ս դառնալ Երևան Սիթիի բոնուս ակումբի անդամ

Քայլ 1-ին. Նախ Երևան Սիթիի մասնաճյուղերից որևէ մեկից պետք է ձեռք բերել բոնուս քարտ:
Քայլ 2-րդ. Մուտք եք գործում yerevan-city.am, ընտրում եք «բոնուս ակումբ» բաժինը, ապա՝ սեղմում «ակտիվացնել հաշիվը»:
Քայլ 3-րդ. Բացված դաշտում լրացնում եք Ձեր հեռախոսահամարը, որին հաղորդագրությամբ կստանաք հատուկ կոդ: Այն անհրաժեշտ է լրացնել հաստատման կոդի բացված դաշտում  և սեղմել «Մուտք գործել» կոճակը:
Քայլ 4-րդ. Առաջարկվող տարբերակներից ընտրում եք հիմնականը, հետո լրացնում ձեր կողմից ձեռք բերված բոնուս քարտի վրայի 6-անիշ թիվը և սեղմում «հաջորդ» կոճակը: 
Քայլ 5-րդ. Բացված դաշտում լրացնում եք Ձեր անձնական տվյալները և սեղմում եք «ավարտ» կոճակը: Արդեն հաստատված հաղորդագրությամբ կստանաք Ձեր բոնուս քարտի պին կոդը: Խնդրում ենք այն պահել Ձեզ մոտ: 

Շնորհավորում ենք Դուք արդեն գրանցված եք: Անձնական գրասենյակում հնարավորություն ունեք հետևել հավատարմության գործակցին, քարտի մնացորդին, կարող եք տեսնել, թե ընթացիկ ամսում ինչքան առևտուր եք արել, ինչպես նաև հնարավոր է 1-ից մինչեւ 3 օժանդակ քարտ ակտիվացնել, իսկ թե ինչպես՝ դիտեք մեր հաջորդ տեսանյութում: 

Ինչպե՞ս դառնալ Երևան Սիթիի բոնուս օժանդակ քարտապան

Քայլ 1-ին. Հիմնական քարտապանը պետք է Երևան Սիթիի մասնաճյուղերից որևէ մեկից ձեռք բերի օժանդակ քարտ: 
Քայլ 2-րդ. Հիմնական քարտապանը մուտք է գործում անձնական գրասենյակ, այնտեղ ավելացնում է «օժանդակ քարտ» և բացված դաշտում լրացնում արդեն իսկ գնված օժանդակ քարտի 6-անիշ թիվը,որից հետո օժանդակ քարտը տրամադրում է Ձեզ
Քայլ 3-րդ. Օժանդակ քարտ օգտագործող անձը մուտք է գործում yerevan-city.am, ընտրում «բոնուս ակումբ» բաժինը, ապա՝ սեղմում «ակտիվացնել հաշիվը»: 
Քայլ 4-րդ. Օժանդակ քարտ օգտագործող անձը բացված դաշտում լրացնում է իր հեռախոսահամարը, որին հաղորդագրությամբ կստանա հատուկ կոդ և ստացած հաստատող կոդը կլրացնի տրված դաշտում: 
Քայլ 5-րդ. Բոնուս քարտի տեսակը ընտրում է օժանդակ: 
Քայլ 6-րդ. Մուտքագրում է օժանդակ քարտի 6-անիշ թիվը և սեղմում է «հաջորդ» կոճակը: 
Քայլ 7-րդ. Բացված դաշտում լրացնում է իր անձնական տվյալները, այնուհետև սեղմում «ավարտ» կոճակը: 
Շնորհավորում ենք դուք օժանդակ բոնուս քարտապան եք: 

Ինչպե՞ս ակտիվացնել Երևան Սիթիի բոնուս քարտի անձնական գրասենյակը, եթե դուք արդեն Երևան Սիթիի քարտապան եք

Քայլ 1-ին. Մուտք եք գործում yerevan-city.am, ընտրում ենք «բոնուս ակումբ» բաժինը, ապա՝ սեղմում «ակտիվացնել հաշիվը»: 
Քայլ 2-րդ. Բացված դաշտում լրացնում եք այն հեռախոսահամարը, որը տրամադրել էիք քարտը ստանալիս: 
Քայլ 3-րդ. Ձեր նշած հեռախոսահամարին հաղորդագրությամբ կստանաք հատուկ կոդ և ստացած հաստատման կոդը լրացրեք բացված դաշտում։ 
Քայլ 4-րդ. Արդեն բացված ա՛յս դաշտում լրացրեք բոնուս քարտի վրայի վեց նիշը և պին կոդը։ 
Քայլ 5-րդ․ Այնուհետև ստուգում կամ խմբագրում եք Ձեր անձնական տվյալները և  սեղմում եք «ավարտ» կոճակը: 
Շնորհավորում ենք Դուք արդեն գրանցված եք։ 

Ինչպե՞ս փոխարինել Ձեր Բոնուս քարտը նոր քարտով, եթե դուք արդեն գրանցված եք «բոնուս ակումբ» բաժնում

Քայլ 1-ին․ Մուտք եք գործում yerevan-city.am, ապա՝ «բոնուս ակումբ» բաժինը: 
Քայլ 2-րդ․ Սեղմում եք «փոխարինել քարտը» կոճակը։ Այստեղ կստանաք զգուշացում, որ Ձեր հին քարտը ընդմիշտ կարգելափակվի։ Եթե համաձայն եք, ապա սեղմում եք «հաստատել» կոճակը։ 
Քայլ 3-րդ․ Բացված պատուհանում գրում եք նոր քարտի վրայի նշված վեց նիշը, ապա՝ սեղմում եք «հաջորդ» կոճակը։ 
Քայլ 4-րդ․ Բացված ա՛յս դաշտում գրում եք հին բոնուս քարտի պին կոդը և կրկին սեղմում «հաջորդ» կոճակը։ 
Այնուհետև կստանաք հաղորդագրություն, որտեղ նշված կլինի Ձեր նոր քարտի 6 նիշը և նոր պին կոդը: 
Շնորհավորում ենք, դուք հաջողությամբ փոխարինեցիք Ձեր բոնուս քարտը նորով։